Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի Հայ դատի հանձնախմբի բաժանմունքը ողջունում է Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի խորհրդի հայտարարությունն այն մասին, որ նրանք Գլենդելի ուսուցիչների ասոցիացիայի հետ եկել են համաձայնության 2014 թվականի ապրիլի 24-ը համարել ոչ աշխատանքային օր:

«Մենք բարձր ենք գնահատում Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի եւ Գլենդելի Ուսուցիչների ասոցիացիայի պատրաստակամությունն աջակցելու աշակերտներին, ովքեր ցանկանում են նշել հայկական եղեռնի զոհերի հիշատակի օրն՝ առանց դպրոցից անհարկի բացակայելու»,- հայտարարել է Գլենդելում Հանձնախմբի նախագահ Պերճ Կարապետյանը Գլենդելում։ 
Հանձնախմբի կազմակերպչական գծով նախագահ Հիլմա Բալայանը շնորհակալություն է հայտնել դպրոցական խորհրդի անդամներին իրենց ջանքերի համար, որ կարողացան կայացնել այնպիսի որոշում, որը բավարարում է աշակերտների, համայնքի, աշխատակիցների եւ ադմինիստրացիայի պահանջները։