Մայիսի 17-ին, ժամը 11.44-ին տեղեկություն է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Սպիտակ-Նալբանդ հատվածում առկա է թունելի փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Սպիտակ-Նալբանդ հատվածում՝ երկաթգծի 2676 կմ-ի 10-րդ պիկետում, տեղումների հետեւանքով քայքայված ժայռաբեկորների փլուզման պատճառով թունելի ներսի պատերի մեջ առաջացել են ճեղքվածքներ. անհրաժեշտ է կատարել վերանորոգման եւ ամրացման աշխատանքներ, ինչը հնարավոր է իրականացնել քարաթափման աշխատանքներից հետո:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՓԾ ԲՊԱՀՎԿՎ եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հերթափոխի պետը, Ճգնաժամային կառավարման կենտրոնում ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության պատասխանատուն:




























