«Արգենտինայում մահացել է բռնապետ Խորխե Ռաֆայել Վիդելան`
այսպես կոչված «Կեղտոտ» պատերազմի ժամանակ «դե ֆակտո նախագահը»: Արգենտինայի նախկին առաջնորդը վախճանվել է 87 տարեկան հասակում բանտում, որտեղ կրում էր իր պատիժը մի քանի ցմահ բանտարկությունների տեսքով»,- հաղորդում է Associated Press-ը: Պարզաբանվում է, որ մահը պայմանավորված է բնական պատճառներով, հայտնում է РБК-ն:
Արգենտինական «Կեղտոտ պատերազմը» պետական ահաբեկչության ( զանգվածային ահաբեկումներ, խոշտանգումներ, առանց դատի մահապատիժներ) 1976-1983թթ. ընդհանուր անվանումն է:
1976թ. մարտի 25-ին բանակը` Վիդելայի գլխավորությամբ, իրականացրեց զինված հեղաշրջում եւ հեռացրեց նախագահ Իսաբել Պերոնին: մինչ խունտայի կորխանումը, որին հանգեցրեց Արգենտինայի պարտությունը Ֆոլկլենդյան պատերազմում, նրա անդամների կողմից սպանվել են 11 հազար մարդ: 30 հազար բռնապետության հակառակորդներ անհետ կորած են, իսկ 60 հազարը ենթարկվել են խեշտանգումների եւ երկարաժամկետ ձերբակալությունների:
2012թ. հուլիսին Խ. Վիդելան եւ նրա իրավահաջորդ Ռեյնալդո Բինոնեն արգետինյան դատարանում մեղավոր են ճանաչվել կին քաղբանտարկյալների երեխաներին առեւանգումը կազմակերպելու մեջ: Խունտայի կողմնակիցները տանում էին երեխաներին իրենց մայրերից եւ տալիս էին զինվորական ընտանիքներին, իսկ կանանց, որպես կանոն, սպանում էին: Խ. Վիդելան եւ Ռ. Բինյոնը դատապարտվել են համապատասխանաբար 30 եւ 50 տարվա ազատազրկման:
Խունտայի անդամների` իրենց քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու ամենայտնի ձեւերից էր «մահվան թռիչքները»: Թմրանյութերի միջոցով այլախոհներին հասցնում էին ոչ ադեկվատ վիճակի, նստեցնում էին ինքնաթիռ կամ ուղղաթիռ եւ թռիչքի ժամանակ նետում Լա Պլատայի կամ Ատլանտյան օվկիանոսի ջրերը:




























