Այսօր՝ մայիսի 17-ին, քարաթափման միանգամից մի քանի դեպքեր են գրանցվել Լոռիի մարզում: Քարաթափումները գրանցվել են Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի տարբեր հատվածներում:

Ինչպես նշված վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, մինչ ժամը 18:00-ն սույն ճանապարհահատվածին քարաթափման 4 դեպք է գրանցվել: Սարերից հողի հոսքի հետ միասին մեծ ժայռաբեկորներ են պոկվել ու ընկել ճանապարհի բանուկ հատվածներ՝ տեղ-տեղ ճանապարհը դարձնելով միակողմանի ու դժվարանցանելի:

Ճանապարհահատվածը ժայռաբեկորներից մաքրել են Լոռի-ՃՇՇ-ի աշխատակիցները, երթեւեկությունը կարգավորում են Լոռիի ճանապարհային ոստիկանները:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի