Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր` մայիսի 17-ին Սոչիում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին: ՌԴ նախագահը հանդիպման սկզբում առաջարկել է քննարկել միջազգային օրակարգի արդիական խնդիրները: Պուտինը հաստատել է Մոսկվայի դիրքորոշումը, թե ՄԱԿ-ը պետք է առանցքային դեր խաղա ժամանակակից խնդիրների լուծման գործում:
«Այսօր մենք` որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, կողմ ենք միջազգային գործերում ՄԱԿճի կենտրոնական դերին»,- ասել է նա:
Բան Կի Մունը իր խոսքում գովել է Սոչին: Պուտինն ու Բան Կի-մունը խոսել են Սանկտ-Պետերբուրգում «Քսանյակի» գագաթնաժողովի, Ձմեռային օլիմպիադայի եւ G8-ում Ռուսաստանի նախագահության մասին:



























