Հոնգկոնգի թեթեւ մետրոյի գծերից մեկի վրա վթար է եղել, որի հետեւանքով տուժել է 62 մարդ: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, առայժմ չպարզված պատճառներով Տին-Շույ-Վան միկրոշրջանի անցումներից մեկում ռելսերից դուրս է եկել երկվագոն գնացքը: Վթարի հանգամանքները պարզվում են, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ուժգին հարվածից ուղեւորներն ընկել են եւ խուճապ է սկսվել: Վարորդն արգելափակված է եղել, նրան փրկարարների օգնություն է պահանջվել, որ լքի խցիկը: Չորս տուժածների տեղափոխել են հիվանդանոցներ, մյուսներին բուժօգնություն ցուցաբերել են տեղում: Վթարի հետեւանքով վնասվել են նաեւ էլեկտրականության գծերը: Տեւական ժամանակով գնացքների երթեւեկությունը դադարեցվել է:




























