Այսօր՝ մայիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որտեղ քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:
Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 11 հարց: Մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 60 հարց, միջազգային 9 պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն մայիսի 20-ի Ազգային ժողովի նիստում:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկաներին տեղեկացրել է, որ Ազգային ժողովում մայիսի 23-ին ժամը 18.00-ին գազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապված իր նախաձեռնությամբ կկազմակերպվի քննարկում, որին կհրավիրվեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, կառավարության ներկայացուցիչներ:




























