Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայի հարցով օտարերկրյա առաջնորդների հետ իր բանակցությունների արդյունքները: Այս մասին հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Քեմերոնը Պուտինին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ իր վերջին շփումների, ինչպես նաեւ Սիրիական խնդրի վերաբերյալ տեղի ունեցած քննարկումների հիմնական պարամետրերի մասին: Իր հերթին, Պուտինը Քեմերոնին պատմել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ունեցած բանակցությունների մասին»,-ասել է Պեսկովը:

Քեմերոնն ու Պուտինը պայմանավորվել են Սիրիայի հարցով երկխոսությունը շարունակել «Մեծ ութնյակի» գագաթաժողովում, հավելել է «ՌԻԱ Նովոստին»: