Նիգերիայի հյուսիսում ծառը տապալվել է, որի հետեւանքով 31 մարդ է մահացել, 16 մարդ վնասվածք է ստացել, հաղորդում է տարածաշրջանային տեղեկատվական Information Nigeria պորտալը:

Դժբախտ դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին, Իմո նահանգում: Ուժեղ քամին տապալել է շուկայում գտնվող մեծ ծառը, որն ընկել է մարդկանց բազմության վրա: Հաղորդվում է, որ 31 մարդ տեղում մահացել է, վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: