Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչները մշակել են էվթանազիայի մասին կամ «մահացու» պայմանագիր, ո կարող են կնքել կյանքից հեռանալ ցանկացող անբուժելի հիվանդները, հաղորդում է The Independent-ը:
Պայմանագիրը մշակել է բրիտանացի հայտնի գործիչ, լորդ Չառլզ Լեսլի Ֆալկոնյերը, ով 2009թ.-ից փորձում է օրինականացնել էվթանազիան: 1961թ. օրենքով ինքնասպանությանը ցանկացած աջակցություն քրեորեն պատժելի արարք է եւ դատապարտվում է մինչեւ 14 տարվա ազատազրկմամբ:
Ըստ փաստաթղթի, էվթանազիա կարող են խնդրել միայն անբուժելի հիվանդները, որոնց, ըստ բժիշկների մնացել է կես տարուց էլ պակաս ժամանակ: Նման մարդը պետք է հնարավորություն ունենա դեղամիջոցի մահացու չափաբաժինն ընդունել ինքնուրույն` առանց կողմնակի օգնությամբ, եւ հոգեպես առողջ: Նրա հայտարարությունը օրինական է համարվում, եթե այն ստորագրել են երկու բժիշկ եւ մեկ վկա:
Անգլիայի եւ Ուելսի չափահաս բնակչության երերք քառորդը աջակցում է լորդ Ֆալկոնյերի օրինագծին, այսպիսին են YouGov գործակալության անցկացրած հարցման արդյունքները:




























