Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի նախարար եւ խորհրդարանի պատգամավոր Շեյնա Ռեթենբերիին ճանկռել է կենգուրուն: Քաղաքական գործիչը հարձակման է ենթարկվել, քանի որ կենդանուն խանգարել է նախաճաշել: Վնասվածքներն աննշան են եւ խորհրդարանականը արդեն անցել է իր պարտականությունների կատարմանը:

Միջադեպը տեղի է ունեցել կանաչապատ Էյնսլիում: Վաղ առավոտյան պատգամավորը դուրս է եկել տնից առավոտյան վազքի: Կենգուրուն այդ ժամանակ խոտ ուտելիս է եղել, իսկ պատգամավորը պարզապես խախտել է նրա անձնական տարածքը:

Կենգուրուն անմիջապես հարձակվել է քաղաքական գործչի վրա եւ ամբողջ ուժով ճանկռել նրան: Ռեթենբերին դիմել է բժիշկների օգնությանը, հաղորդում է Dni.ru-ն: Բժիշկները լվացել են վերքը եւ կանխարգելիչ պատվաստում արել:

Դեպքից մի քանի ժամ անց պատգամավորն արդեն խորհրդարանում է եղել: Նրա գործընկերները հետաքրքրվել թե, թե արդյոք չի՞ տուժել կենգուրուն, ինչին նա կատակով պատասխանել է. «Նա մարտի դաշտից հեռացավ հաղթողի արժանապատվությամբ»: