Մարոկկացի Քարիմա էլ-Մարուգը, ով հայտնի է որպես Ռուբի, մայիսի 17-ին դատարանում երդման տակ հայտարարել է, թե երբեք չի զբաղվել մարմնավաճառությամբ եւ ինտիմ կապեր չի ունեցել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ:
Աղջիկը ցուցմունքներ է տվել Միլանում Բեռլուսկոնիի երեք մտերիմների` հեռուստատեսային իմպրեսարիո Լելե Մորայի, Retequattro հեռուստաալիքի լուրերի թողարկման ծառայության ղեկավար Էմիլիո Ֆեդեի եւ Լոմբարդիայի շրջանային խորհրդական Նիկոլ Մինետիի դեմ դատավարության շրջանակներում:
Սա Ռուբիի առաջին հայտնվել է որպես վկա, քանի որ Բեռլուսկոնիի դատավարությանը, որ պետք է ավարտվի հունիսին, նա չի դատակոչվել ոչ մեղադրանքի կողմի, ոչ փաստաբանների կողմից, նշում է Utro.ru-ն:
Ռուբին պատմել է «բունգա-բունգա» երեկույթներին մասնակցելու մասին: Նա նշել է, որ ամեն ընթրիքից հետո 2-3 հազար եվրո է ստացել: Ընդ որում, նա պնդել է, թե աղջիկները պորտապար են արել, իսկ դատախազ Անտոնիո Սանջերմանոյի հարցին, արդյոք ինտիմ կապի մեջ է եղել Բեռլուսկոնիի հետ, նա բացասական պատասխան է տվել:
Հավաքույթների մշտական այցելու է եղել նաեւ Նիկոլ Մինետտին` Բեռլուսկոնիի ատամնաբույժը, իսկ այժմ Լոմբարդիայի տարածաշրջանային ասամբլեայի անդամը: Ռուբիի խոսքով, նա մի անգամ մերկապար է պարել` միանձնուհու շորերով: Այժմ Մինետիին մեղադրում են կավատության մեջ:




























