Քալիֆոռնիական Մոնթեբելոյի քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել Հայաստանին երկու հրշեջ մեքենա նվիրաբերելու որոշումը, հաղորդում է «EGP»-ը:
Քաղաքային խորհրդի անդամները Հրշեջ ծառայությանը թույլ են տվել հրշեջ մեքենաներն «ավելորդ» համարել, իսկ հետո հաստատել են մեքենաները Հայաստանին նվիրաբերելու որոշումը: «Հայաստանն ավելի ժամանակակից մեքենաների կարիք ունի»,-ասել է խորհրդի անդամ Ջեք Հաջինյանը, ով նպաստել է նվիրաբերման որոշման ընդունմանը:
Նշվում է, որ Մոնթեբելոյի հրշեջ ծառայությունը նոր հրշեջ մեքենա է ձեռք բերել դրամաշնորհային միջոցներով: 2003 թ-ին եւս քաղաքի Հրշեջ ծառայությունները իր մեքենաները նվիրել էր Հայաստանին եւ Մեքսիկային եւ ձեռք էր բերել նորը:



























