Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ: Ինչպես NEWS. am-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել է արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:





























