«Հրապարակը» գրում է, թե երկար ժամանակ մերձՀՀՇ-ական միջավայրում քննարկվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններին չմասնակցելու ժամանակ հնչեցրած այն խոսքը, որ, բացի տարիքից, կա չառաջադրվելու եւս մեկ պատճառ, որի մասին ասել էր՝ «չեմ խոսի»:
Ըստ որոշ տեղեկությունների` պատճառը եղել է ֆինանսական: Եղել են նախնական բանակցություններ, պայմանավորվածություններ, մասնավորապես՝ որ Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում նախընտրական կամպանիան կֆինանսավորի Գագիկ Ծառուկյանը, սակայն վերջինս հետագայում հրաժարվել է:
Թե ինչու՝ մեր աղբյուրները չասացին, սակայն կարծիք հայտնեցին, որ նախորդ օրվա՝ ընդդիմադիր չլինելու իր հայտարարությամբ Գագիկ Ծառուկյանը 2-րդ անգամ ջարդեց Տեր-Պետրոսյանի ծրագիրը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























