Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է մեկ մարդ,տասյնակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է «Ռեյտեր» գործակալությունը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին:
Ուրբաթ օրը սկսված անկարգությունները հրահրել էին քաղաքի արեւմուտքում տարբեր կրոնների հետեւորդ երկու երիտասարդների միջեւ սկսված վեճից: Բախումների մասնակիցները միմյանց վրա պայթուցիկ նյութերով շշեր էին նետել, նրանց կանգնեցրել էր միայն ժամանած ոստիկանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Եգիպտոսի քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ լարվածությունը պահպանվում է դեռ 2011թ. մայիսի դեպքերից հետո, երբ Կահիրեի Իմբաբա թաղամասում միջկրոնական բախումների հետեւանքով զոհվել էր 15 մարդ: Շուրջ 4 հազար սալաֆիթներ շրջափակել էին Մարի Մինա եկեղեցին՝ պնդելով, որ եկեղեցում բռնի կերպով պահվում է քրիստոնյա Կամիլիա Շահաթուն, որն իսլամ էր ընդունել:




























