Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնասեռ ամուսնությունները եւ նույնասեռական ամուսինների կողմից երեխաների որդեգրումն օրինականացնելու մասին օրենք է ստորագրել, հայտնում է FP գործակալությունը:

BBC-ն նշում է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդկանց  առաջին պսակադրությունը Ֆրանսիայում կարող է տեղի ունենալ արդեն հուլիսի սկզբին:

Նույնասեռ ամուսնությունների օրինականացումը սոցիալիստ Օլանդի նախընտրական խոստումներից էր:

Ֆրանսիայում ներկայումս թույլատրված են նույնասեռականների քաղաքացիական միությունները, սակայն սոցիալիստները որոշել են օրինականացնել նաեւ ամուսնությունները եւ այդ ընտանիքներին երեխա որդեգրելու հնարավորություն ընձեռել: Դրան դեմ են աջ ընդդիմադիրները եւ կաթոլիկ եկեղեցին, գրում է «ՌԻԱ Նովոստին»: