Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում «Բոինգ-737»-ի հետ կատարված պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ «Ռոսավիացիային» վկայակոչելով:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Մոսկվայի ժամանակով 07:48-ին այնտեղ վայրէջք է կատարել «ՅուՏեյր» ավիաընկերության Ստավրոպոլից ժամանած «Բոինգ-737» օդանավը:
«Դրանից հետո շասսիի հենակներից մեկի անիվները կոտրվել են, ինչին հետեւել է բռնկումը»,- հայտնել են գերատեսչությունից:
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ ոչ ոք չի տուժել, շարունակվում է թռիչքուղուց օդանավի տարհանումը: Օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է օդանավերի ընդունումն ու ուղարկումը:
«ՅուՏեյր» ավիաընկերության հաղորդմամբ՝ օդանավում 129 մարդ կար:



























