ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դիմել  է Կոնգրեսին ՝ խնդրելով 79,4 մլրդ դոլար հատկացնել Աֆղանստանում ռազմական գործողության համար, ինչը 10%-ով զիջում է նախկինում Օբամայի խնդրած գումարին, հայտնում է «Ռեյթերը»:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Քեյթլին Հեյդնը նշել է, որ ֆինանսավորման նվազեցումը պայմանավորված է նրանով, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողությունը մոտենում է ավարտին:

Նա նաեւ նշել է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայության ծավալի վերաբերյալ վերջնական որոշում առայժմ չկա:

Առաջիկա շաբաթներին Օբաման կհայտարարի, թե ինչ քանակությամբ զինվորներ կմնան Աֆղանստանում՝ 2014թ. զորքերը դուրս բերելուց հետո, գրում է «ՌԻԱ Նովոստին»: