Սիսիան-Գորիս ավտոճանապարհին` «Զորաց քարեր»-ի մոտ տեղի ունեցած ավտովթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ մայիսի 17-ին, ժամը 11.59-ին ոստիկանությունից տեղեկություն էր ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին` «Զորաց քարեր» կոչվող հատվածից 10 կմ դեպի Գորիս, ավտոմեքենաներ են շրջվել ձորը, կան տուժածներ:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ Հարժիս գյուղի մոտակայքում, տեղացած կարկտի եւ վատ տեսանելիության պատճառով բախվել են «Մերսեդես» մակնիշի 18 ՍՕ 181 համարանիշի (վարորդ` Արթիկի բնակիչ, 25-ամյա Գեւորգ Էլբակյան), «Մերսեդես» մակնիշի 33ՏD031 պ/հ (վարորդ` Գորիսի բնակիչ, 1981 թ. ծնված Արման Օհանջանյան) եւ «ԳԱԶ-24» մակնիշի 19 ԼՕ 989 համարանիշի (վարորդ` Արարատի բնակիչ, 47-ամյա Մայիս Մակարյան) ավտոմեքենաները։
Գ. Էլբակյանը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են որպես ծանր:




























