«Վնուկովո» օդանավակայանը վերադարձել է աշխատանքի սովորական ռեժիմի`  մայիսի 18-ին «Boeing 737» օդանավի վթարի հետեւանքները վերացնելուց հետո, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Վնասված օդանավը հեռացվել է թռիչքուղուց:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարի պատճառով մյուս օդանավակայաններ է ուղղորդվել 23 չվերթ, որոնցից 21-ը` «Դոմոդեդովո»:

«ՅուԹեյր» ավաընկերության «Boeing 737»-ը Ստավրոպոլից թռչում էր Մոսկվա: Վայրէջքի  ժամանակ բռնկվել էին շասիները: Միջադեպը տեղի էր ունեցել մոսկովյան ժամանակով ժամը 8-ին: Կատարվածի արդյունքում տուժածներ չկան: