Մայիսի 17-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վարդանանց փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի կարողանում տեղաշարժվել եւ նրան օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է բացել դուռը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ոստիկանների ներկայությամբ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 50-ամյա Սամվել Մ.-ն` անօգնական վիճակում։ Նրան շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Էրեբունի» բ/կ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են որպես ծանր: