Մայիսի 17-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկտի հետեւանքով վնասվել են գյուղի մոտ 700 հա գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ եւ այգիներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Լուսակն գյուղում կարկտի հետեւանքով վնասվել են գյուղի մոտ 70 հա գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ եւ այգիներ:

Տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

Նույն օրը, ժամը 17.21-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հորդառատ անձրեւների հետեւանքով սելավաջրերը վնասել են գյուղի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները եւ այգիները:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը։

Տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սելավաջրերը լցվել են 3 տների նկուղ եւ ողողել մոտ 15 հա հողատարածք:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը: