Թախծոտ երգերի ունկնդրումը նույնպիսի հանգստացնող ազդեցություն ունի, ինչպես կարեկից ընկերոջ հետ զրույցը, հաղորդում է «The Telegraph»-ը` վկայակոչելով վերջին հետազոտության արդյունքները: Հոգեբանների խումբը պարզել է, որ թախծոտ ստեղծագործություններն օգնում են  հաղթահարել սիրած մարդու հետ բաժանումը, մինչ այդ խորհուրդ էր տրվում  ավելի զվարթ եւ լավատեսական երաժշտություն ունկնդրել:

Սակայն հետազոտությունների ժամանակ պարզվել էր, որ փոխհարաբերություններում խնդիրներ ունեցող անձինք, տրամադրությունից ելնելով, թախծոտ երաժշտություն են ընտրում: