Ադրբեջանի Գուբինսկի շրջանում զինծառայողներին տեղափոխող մեքենան շրջվել է, ինչի հետեւանքով 5 հոգի զոհվել է, 6-ը` վիրավորվել:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մեքենան զինվորկան չի եղել: Վթարի ենթարկված «RAF» մակնիշի մեքենան պատկանել է զոհված զինծառայողներից մեկին: Նշվում է, որ վթարի պատճառը եղել է անձրեւոտ եղանակը, ինչպես նաեւ մեքենայի անիվի հետ կապված անսարքությունը:




























