Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Գորիս քաղաքի Գ. Տաթեւացու հրապարակից, ապրիլի 30-ին, բերման են ենթարկել 42-ամյա Գարիկ Ա.-ին, որը 2011 թ. մարտի 10-ից ՌԴ Աստրախանի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ոստիկանության ծառայողին դիմադրություն ցույց տալու եւ նրա օրինական պահանջները չկատարելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




























