Թել Ավիվի հյուսիսային մասում գտնվող մասնավոր վիլայում տեղի է ունեցել Իսրայելի ՆԳ նախարար Գիդեոն Սաարի եւ հեռուստահաղորդավոր Գեուլա Էվենի ամուսնության արարաղությունը:
Նորապսկաները նախընտրել են հրավիրել միայն մերձավոր հարազատներին ու ընկերներին` ընդամենը 60 մարդու:
Թեեւ հարսնացուն աշխատում է հեռուստատեսությունում, սակայն լրագրողների թույլ չեն տվել մասնակցել միջոցառմանը: «Դեղին մամուլի» որոշ ներկայացուցիչների անգամ միջոցառման վայրի մասին սխալ տեղեկատվություն է տրվել. վերջիններս շտապել են մեկ այլ վայր, որտեղ հարսանիքի փոխարեն թատերական ներկայացում է եղել:




























