Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ 2,5 ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունները։
Թուրքական Sozcu կայքի փոխանցմամբ՝ Օբամա-Էրդողան հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետը նշել է, թե օրակարգի գլխավոր թեմա հանդիսացող Սիրիայի իրադարձություններից բացի քննարկվել են Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Աֆղանստանի հետ կապված թեմաներ։
Իսկ թուրքական NTV-ի եթերում Թուրքիայի իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե Էրդողանը ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ օրակարգ է բերել նաեւ Կիպրոսի եւ Ղարաբաղի խնդիրները։




























