Ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթ առաջին անգամ Սաուդյան Արաբիայից մի կին է բարձրացել: Նա չորսհոգանոց թիմի կազմում է եղել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռահա Մոհարաքը հույս է հայտնել, որ իր արարքը կոգեշնչի Սաուդյան Արաբիայի այլ կանանց եւս: Նա ընդգծել է, որ առաջինը դառնալը նվազ կարեւոր էր, քան որեւէ մեկին երկրորդը դառնալ խրախուսելը:
Մահմեդական Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքները շատ սահմանափակ են: Մոհարաքի թիմի անդամները նշել են, որ նա բազմաթիվ սոցիալական խոչընդոտներ է հաղթահարել Էվերեստը բարձրանալու համար: Արաբական թիմն Էվերեստ էր բարձրացել Նեպալի դպրոցների համար միջոցների հավաքագրման բարեգործական ակցիայի շրջանակում:




























