Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լոնդոնում տեղի կունենան Հայաստանի եւ Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։
Նախատեսված է նաեւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լորդերի պալատի խոսնակի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Օքսֆորդի համալսարանում։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























