NEWS.am-ի տեղեկություններով, այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: NEWS.am-ի թղթակիցը նկատել է, որ ԲՀԿ առաջնորդին ուղեկցող մեքենան դուրս է գալիս նախագահական նստավայրի տարածքից:

Այս առնչությամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Ես նման հանդիպման մասին որեւէ տեղեկատվության չունեմ»: