Վլադիվոստոկի բարերից մեկում կրակոցների հետեւանքով զոհվել է մեկ մարդ, երկուսը վիրավորվել են, հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի մարզային վարչությունից: Միջադեպը տեղի է ունեցել հանգստյան օրերին:
Ըստ քննիչների` հաստատության այցելուների միջեւ վեճ է ծագել: Երիտասարդները փողոց են դուրս եկել, որտեղ նրանցից մեկը հանել է տրավմատիկ զենքը եւ կրակել: Ստացած վերքից մեկ մարդ զոհվել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց:
Կրակողը փախել է: Նրա ինքնությունն արդեն ճշտվել է, որոնողական աշխատանքներ են տարվում, հայտնում է rbc-ն:



























