Նորիլսկի օդանավակայանում ուղեւորների համար նախատեսված շարժասանդուղքը հարվածել է վայրէջք կատարած Boeing 737-800 օդանավին:
Այսօր՝ մայիսի 20-ին, տեղի ժամանակով 08:05-ին, օդանավակայանում վայրէջք է կատարել «Տայմիր» ընկերությանը պատկանող օդանավը: Երբ օդանավակայանի աշխատակիցը մոտեցրել է շարժասանդուղքը, այն բախվել է օդանավին, որի հետեւանքով կոտրվել է 3-րդ սրահի իլյումինատորը, հաղորդում է BFM.ru-ն:
Օդանավում գտնվել է 62 ուղեւոր, անձնակազմի 7 անդամ, 2 196 կգ բեռ, 935 կգ ուղեբեռ, 341 կգ փոստ: Ոչ ոք չի տուժել:



























