Մայիսի 19-ին, ժամը 21.09-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկ փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի հանքի տարածքում «ԿամԱԶ» մակնիշի 62 LO 217 համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է եւ վարորդ` 65-ամյա Ալեքսան Բոզինյանն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Բոզինյանին, ով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:






























