Երեւանում մայիսի 7-ին տեղի ունեցած դաժան սպանությունը, երբ կտրել էին 22-ամյա Մարիամ Հունանյանի պարանոցը եւ այրել բնակարանը, բացահայտվել է: Գործի շրջանակներում երեկ` մայիսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում բերման է ենթարկվել Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ 25-ամյա Դավիթ Թամրազյանը: 

Նա խոստովանել է, որ մայիսի 7-ի 23.20-ի սահմաններում հյուրընկալվել է  Մարիամ Հունանյանին եւ իր մոտ եղած խոհանոցային դանակով սպանել է նրան:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Երեւանում դաժան սպանություն է եղել: Անհայտ անձը կտրել է 22-ամյա Մարիամ Հունանյանի պարանոցը եւ այրել բնակարանը, որտեղ վերջինս ապրում էր: Նրա դիակը հայտնաբերվել է հյուրասենյակի վերջնամասում` պատի տակ տեղադրված մահճակալի վրա: Ոստիկանությունից հայտնել էին, որ հարուցվել է քրեական գործ `ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին (սպանության) հատկանիշներով: Մեկ ամսից Մարիամը կդառնար 23 տարեկան: