Մայիսի 19-ին, ժամը 04:46-ին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն-Երեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տապալված ծառը խոչընդոտում է երթեւեկությանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մասնատել են մոտ 10 մ երկարությամբ բարդու ծառը եւ տեղափոխել անվտանգ տարածք:




























