Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում նույնասեռականի սպանության կատարողներին ձերբակալել են անմիջապես, տաք հետքերով: Քննչական փորձաքննության ընթացքում եռակի դատապարտված սափրագլուխը պատմել է, թե ինչ է արել մայիսի 9-ին, երբ Վոլգոգրադում տոնական հրավառություն է եղել, իսկ ինքը խմել է հաղթանակի կենացը:
«Ես սկսեցի ոտքով խփել գլխին, կողերին»,- ասել է Վլադ Տորնովոյի սպանության կասկածյալը:
Հիշեցնենք, որ 22-ամյա երիտասարդին դաժանաբար ծեծել, ապա բռնաբարել էին գարեջրի շշերով: Մեղադրյալը պատմել է, թե ինչպես են բռնաբարելուց հետո դեռեւս կենդանի Վլադին փաթաթել ստվարաթղթով եւ փորձել հրդեհել: Հանցագործները նաեւ քարե սալիկով մի քանի անգամ հարվածել են զոհի գլխին:
Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել մանկական այգում, որի շուրջը 4 բնակելի շենքեր են եւ բնակիչներից ոչ ոք չի արձագանքել օգնության ճիչերին եւ ոչ ոք չի զանհագարել ոստիկանություն: Տեղի բնակիչներն ասել են, որ վաղուց արդեն սովորել են բակում տեղի ունեցող ծեծկռտուքներին ու հարբեցողության երեւույթներին:



























