Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 20-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարարները քննարկելու են երկկողմ հարաբերություններին, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Բանակցությունների հիմնական թեման ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Բացի այդ ստորագրվելու է Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ 2013-2014թթ. Խորհրդակցությունների ծրագիրը:



























