Մայիսի 20-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Փարպեցի փողոցի թիվ 9 բ շենքի 41-րդ բնակարանի բնակիչներից մեկը (3 տ. երեխա) մատը թողել է էլեկտրական մսաղացի մեջ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը եւ ԱԻ արձագանքման խումբը:
Փրկարարները երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխել են թիվ 1 հիվանդանոց:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




























