Մերձմոսկովյան Ձերժինսկում հայտնաբերվել է կրկեսի հայտնի դերասան, ծաղրածու եւ վարժեցնող Եվգենի Մարանօղլուի դին` կտրված կոկորդով եւ դանակի 16 հարվածներով: Վարժեցնողի շանը մարդասպանը ձեռք չի տվել:
Քննարկվում է տեղի ունեցածի մի քանի վարկածներ, այդ թվում` սպանություն գինարբուքից հետո եւ ավազակային հարձակում:
Բնակարանում գինարբուքի հետքեր կան, նաեւ խուզարկության: Համաձայն վնասվածքների բնույթի, 62-ամյա տղամարդը ամեն կերպ դիմադրել է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Դեպքի վայրում կանացի կոշիկ են գտել, իսկ վնասվածքները հիմք են տվել քննիչներին կարծելու, թե դա կարող էր վրեժ լինել: Այժմ հանցագործին որոնում են դերասանի կին ծանոթների շրջանում:



























