Այսօր կեսօրին ժամը 14:10-ին Շիրակի մարզում երկաթգծի Անի-Բագրեւանդ կայարանների հատվածում, 10 վագոնից բաղկացած շարժակազմ է շուռ եկել, որից 8-ը բեռնված են եղել ցորենով, մեկը` ցիստեռն է եղել, եւս մեկը բեռնված է եղել տարբեր ապրանքներով:
Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Վահե Դավթյանը:
«Մարդկային զոհեր չկան: Այս պահին կարող եմ ասել միայն, որ դեպքի կապակցությամբ օպերատիվ խումբ է ստեղծվել, որն արդեն մեկնել է վթարի վայր: Ըստ նախնական տվյալների, վթարի հատվածում, երեւի թե երկու օր պետք է կատարվեն համապատասխան աշխատանքներ: Օպերատիվ խումբը տեղում ուսումնասիրություններ է կատարում թե՛ վթարի պատճառների, թե՛ հետեւանքների գնահատման մասով եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի, ավելի ամփոփ տեղեկություն հաղորդել»,- ասաց նա:



























