Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը իր կարծիքն է հայտնել Վանկուվերում անցկացվող ձմեռային օլիմպիադայում ռուս մարզիկների անհաջող ելույթների վերաբերյալ: Պուտինը նշել է, որ ռուս մարզիկների կողմից նման արդյունքներ արձանագրելը լուրջ մտորումների տեղիք է տալիս:

Ռուսաստանի վարչապետն ասել է, որ Ռուսաստանն իր մարզիկներից շատ ավելին էր սպասում: «Իհարկե, մենք մեր հավաքականից ավելին էինք սպասում, բայց դա առիթ չէ թեւաթափ լինելու եւ գլուխներիս մոխիր լցնելու համար: Պետք է ուղղել իրավիճակը եւ ստեղծել բոլոր պայմանները 2014 թվականին Սոչիի օլիմպիադայում լավ հանդես գալու համար»,- ընդգծել է նա: