ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ կոռուպցիան ֆուտբոլում դա միայն ՈՒԵՖԱ-ի խնդիրը չէ: Նա, հիշեցնելով 4 գերմանացի մրցավարների որակազրկման փաստը, որոնք խաղադրույքներ էին արել «Բոխում» ակումբի օգտին, ընդգծել է, որ այդ երեւույթի դեմ պետք է պայքարել համատեղ ուժերով:
«Մենք պետք է պայքարենք այդ երեւույթի դեմ շատ խիստ ու լրջորեն: Սակայն կցանկանայի ընդգել, որ դա ոչ միայն ՈՒԵՖԱ-ի խնդիրն է, այլեւ ողջ ֆուտբոլային ընտանիքի: Ուստի մենք համագործակցում ենք բոլոր 53 ֆեդերացիաների հետ, որպեսզի վերահսկողություն հաստատենք ազգային առաջնությունների խաղերի նկատմամբ»,- հայտարարել է նա:



















