NEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ հուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Անթալիայում եւ զոհվել է Հայաստանի մի քաղաքացի: Թուրքական «Yenisafak» թերթը հաղորդել էր, որ Ալանիայից դեպի Անթալիա գնացող ճանապարհին` Մանավգատում գիշերը 03.30-ի սահմաններում Հայաստանի քաղաքացին իր 05 ՍՕ 005 համարանիշի Ջիփ մեքենայով հարվածել էր ճանապարհի եզրին կանգնած երկու մեքենաների, որից հետո մխրճվել էր դիմացի խանութի պատի մեջ եւ դուրս եկել պատի մյուս կողմից: Ընդ որում, թուրքական պարբերականը սխալ էր նշել զոհվածի ազգանունը:
NEWS.am-ին հաջողվել է պարզել, որ զոհվածը Արայիկ Նավոյանն է, «Բագրատ-տուր» տուրիստական ընկերության տնօրեն Բագրատ Նավոյանի որդին:


























