19 մարդ զոհվել եւ եւս 30 հոգի վիրավորվել են հրավառության նյութերի պայթյունի արդյունքում, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ի երեկոյան Չինաստանի Գուանդուն գավառի Պունին քաղաքում:
Տեղի բնակիչների խոսքով, հրավառության նյութերը պայթել են բնակիչներից մեկի տան բակում:
Հրավառություն իրականացնող երկու մեղավորները ձերբակալվել են:
Բռնկված կրակն անմիջապես տարածվել է հարեւան կառույցների ուղղությամբ, եւ սկսվել է ուժեղ հրդեհ: Տեղական ոստիկանության տվյալներով, ողբերգության պատճառը պայթյունավտանգ նյութերի հետ անզգուշ վարվելն է եղել:
Associated Press-ի հաղորդմամբ, դեպքի վայրում աշխատում են հրշեջներ եւ փրկարարներ: Պայթյունը ոչնչացրել է նվազագույնը 4 բնակելի տուն:



























