2009 թվականին Վրաստանում եղած դժվարությունները պայմանավորված են իրադարձություններով, որոնք միմյանցից տարբեր են իրենց բնույթով, սակայն միանման կործանարար են: «GHN»-ի հաղորդմամբ, փետրվարի 26-ին ամենամյա հաշվետությամբ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Նրա խոսքերով, առաջին պատճառը "2008 թվականի ռուսական ներխուժումն էր, որը պետական եւ մարդկային մեծ ողբերգության հետ, նաեւ ուժեղ հարված հասցրեց երկրի տնտեսությանը:
Երկրորդը՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամն էր, իսկ երրորդը՝ երկրում ներքաղաքական լարված իրավիճակը, որը սկսեց 2009 թվականի մարտին: Սահակաշվիլիի գնահատմամբ, ընդդիմության բողոքի ցույցերի ժամանակ բոլոր տնտեսական ցուցանիշները ավելի են նվազել են, քան 2008 թվականի օգոստոսյան պատերազմի եւ ապա համաշխարհային ճգնաժամի ժամանակ:
Միեւնույն ժամանակ Վրաստանի նախագահը նշել է, որ մտադիր չէ շեղվել դեպի Եվրոպա ուղղված ճանապարհից:
Նրա խոսքերով, «վրաց ժողովուրդն արդեն վաղուց ընտրել է եվրաատլանտյան ուղղությունը, եւ չնայած որ շատերը փորձում են շեղել նրան ճանապարհից, չնայած բոլոր սպառնալիքներին եւ շանտաժներին, Վրաստանը երբեք ծնկի չի իջնի»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, Վրաստանի նախագահը համոզված է, որ մի օր դրանք կկարգավորվեն:



























