Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքէջի համաձայն` Թուրքիայի հարավարեւելյան Շրնաքի նահանգի Սիլոպի շրջանում թուրքական զինված ուժերին են հանձնվել Իրաքի հյուսիսում տեղակայված PKK-ի ճամբարից 6 զինյալ:

Եթե վերջիններս համոզեն թուրք իրավապահներին, որ չեն մասնակցել PKK-ի կողմից որեւէ ռազմական գործողության եւ զղջան իրենց արարքի համար` ապա հարցաքննությունից հետո ազատ կարձակվեն: