Անջելինա Ջոլիի մորաքույրը մահացել է կրծքի քաղցկեղից: Նա մահացել է չանցած երկու շաբաթ այն օրվանից, երբ Անջելինա Ջոլին խոստովանել էր, որ հեռացրել է երկու կրծքերը` քաղցկեղը կանխելու համար:
Դեբի Մարտինը մահացել է 61 տարեկան հասակում` Սան Դիեգոյից ոչ հեռու գտնվող Էսկոնդիդոյի հիվանդանոցում (Քալիֆորնիա նահանգ):
Դեբին Ջոլիի մոր` Մարշելին Բերտրանի կրտսեր քույրն էր: Ջոլիի մայրը մահացել էր2007թ. արգանդի քաղցկեղից ` 56 տարեկան հասակում: Հենց մոր մահն էր ազդել երկու կրծքագեղձերը հեռացնելու Ջոլիի որոշման վրա: Վիրահատության մասին նա լրատվամիջոցներին հայտնել էր մայիսի 14-ին:
Դեբբի Մարտինը, իր քույրը եւ զարմոհին BRCA1 գենի կրողն են, որը կտրուկ բարձրացնում է կրծքագեղձի եւ արգանդի քաղցկեղի զարգացման հավանականությունը, հայտնում է NEWSru.com–ը` վկայակոչելով CBS-ին:
37-ամյա Անջելինա Ջոլին, պատմելով վիրահատության մասին, նշել է, որ այդ վիրահատությունից հետո կրծքի քաղցկեղի զարգացման հավանականությունն իր մոտ 87% -ից նվազել է մինչեւ 5%: Այժմ օսկարակիր դերասանուհին եւ վեց երեխաների մայրը պատրաստվում է արգանդի հեռացմանը:




























