Վերմախտի նախկին զինվոր, 90-ամյա Վիլհելմ Քրաֆթը լրագրողներին պատմել է, թե որտեղ կարող է պահված լինել հայտնի Սաթե սենյակը: Նա գաղտնիքը պահել է մի քանի տասնյակ տարի` վախենալով հատուկ ծառայությունների եւ նացիստների հետապնդումներից, գրում է Der Standard-ը:

Քրաֆթը պատմել է, որ 1944 թ. վիրավոր վիճակում գտնվել է Յութլանդիա թերակղզու Ասաա գյուղում եւ տեսել է, թե ինչպես էին զինվորները փոսեր փորում, որտեղ հետո արկղերով ինչ-որ թանկարժեք բաներ էին տեղափոխում: Գնդակահարության սպառնալիքով զինվորներին արգելվել է տեսածի մասին որեւէ տեղեկություն հայտնել: Քրաֆթը կարծում է, որ արկղերում մասերի բաժանված Սաթե սենյակն էր, գրում է utro.ru-ն:

Սաթե սենյակը ստեղծել էր Անդրեաս Շլյութերը` պրուսական Ֆրիդրիխ I թագավորի համար:  Միապետի որդի Ֆրիդրիխ Վիլհելմ I-ը այն նվիրել էր Պետրոս I ցարին:

1940-ականներին գերմանացիները սենյակը մասնատել եւ տարել էին Քենիգսբերգ, որտեղ ցուցադրվել էր 1942- 1944թթ., դրա հետագա ճակատագիրն անհայտ է: