Մայիսի 29-ից սկսած Հայաստանի երեխաների իրավունքների իրավիճակը մանրազննին քննության է ենթարկվելու ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի (CRC) կողմից:

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակից հայտնում են, թե որպես ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 193 անդամներից մեկը Հայաստանն իր այս ոլորտի գործունեության համար Կոմիտեի 18 անկախ փորձագետների առաջ ենթակա է պարբերական հաշվեքննության: Հայաստանը զեկույցներ է ներկայացնելու նաեւ Երեխայի  իրավունքների  մասին  կոնվենցիային կից` զինված  հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրության ու Երեխայի իրավունքների  մասին  ՄԱԿ-ի կոնվենցիայի` մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրության մասերով:

Մայիսի 29-ին ժամը 10:00-13:00 եւ ժամը 15:00-18:00, իսկ մայիսի 30-ին ժամը 10:00-13:00-ը Կոմիտեն (CRC) ծավալելու է երկխոսություն հայկական պատվիրակության հետ երկրում երեխաների իրավունքների հանրայնացման ու պաշտպանության հետ կապված հարցերի շուրջ: